National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.01.2022
Քննարկում մասնագիտական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ
1 / 26

Հունվարի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարություն համագործակցությամբ եւ ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում «Մասնագիտական կրթության ոլորտում  օրենսդրական բարեփոխումները՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու եւ որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով:

Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, իսկ շուրջ 120 նախնական եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ հետեւել են հեռավար ձեւաչափով:

Աշխատանքային քննարկման հասցեական թեմաներն էին արհեստագործական ուսումնարանների եւ քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ընդգծելով, որ կրթության ոլորտը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, նշել է, որ նմանատիպ քննարկումների օգնությամբ փորձ է արվում արձանագրել հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են կառույցների տնտեսապես զարգանալը, գործատուների համար որակյալ մասնագետներ պատրաստելը: Իսկ օրակարգում քննարկվելիք թիրախային հարցերը, Սիսակ Գաբրիելյանի կարծիքով, թույլ կտան խոսել լուծումների, գործնական եղանակների մասին, որոնք դյուրին կդարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսուցման լայնածավալ կիրառությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանը ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու եւ լավագույն լուծումներ գտնելու համար կարեւորել է տարբեր կառույցների ջանքերի համադրումը:

ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: 2020 թվականին իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտի՝ հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն: Արդյունքում առաջարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am